«Ցնցված ենք». Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Սիդնեյի Բոնդի լողափում ահաբեկչության զոհերի ընտանիքներին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի Բոնդի լողափում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվածների ընտանիքներին։ Համապատասխան ցավակցական գրառումը ՀՀ ԱԳ նախարարությունը կատարել է X-ի միկրոբլոգում։

«Ցնցված ենք Սիդնեյի Բոնդի լողափում տեղի ունեցած կրակոցներից, որոնք բազմաթիվ անմեղ կյանքերի կորստի պատճառ են դարձել։ Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն՝ իր բոլոր ձևերով և դրսևորումներով։ Մեր խորին ցավակցություններ ենք հայտնում զոհերի ընտանիքներին և աղոթում վիրավորների արագ ապաքինման համար»,-նշված է Հայաստանի ԱԳ նախարարության տարածած գրառման մեջ։

Ավստրալիայում Խանուկայի տոնակատարության ժամանակ դեկտեմբերի 14-ին Սիդնեյի Բոնդի լողափում կրակոցներ են տեղի ունեցել։ Ականատեսների խոսքով՝ արձակվել է առնվազն 50 կրակոց, որի հետևանքով վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 16 մարդ։

Ոստիկանությունը հայտնել է, որ երկու հարձակվողներից մեկը սպանվել է, մյուսը` ձերբակալվել։
Ոստիկանությունը դեպքը որակել է որպես ահաբեկչական գործողություն։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031