Զինծառայության ժամկետի կրճատումը հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող փոփոխություն է. Սուրեն Պապիկյան

«Զինծառայության ժամկետի կրճատումն ուղղված է Հայաստանի Հանրապետության բանակը պրոֆեսիոնալ դարձնելուն»:

ԱԺ-ում այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Այն բխում է Կառավարության հնգամյա ծրագրից։ Կարծում եմ՝ սա հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող փոփոխություն է»,- նշել է նա։

ԱԺ պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովում նախագիծը դրական եզրակացություն է ստացել, նախագիծն ԱԺ արտահերթ նիստում կքննարկվի երկրորդ ընթերցմամբ։

Հիշեցնենք՝ Հայաստանում շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կսահմանվի 18-ամսյա ժամկետով. որոշումը կտարածվի 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։

2025 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու մասին Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է ձմեռային զորակոչի շրջանակներում ԶՈՒ-ի համալրման բուն գործընթացը սկսել 2026 թվականի հունվարի 7-ից, որի արդյունքում 18-ամյսա ժամկետով ծառայություն են իրականացնելու 2025 թվականի ձմեռային զորակոչից սկսած՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիները։

Ծառայության ժամկետի կրճատումը չի տարածվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող քաղաքացիների վրա։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031