Skip to main content

Վաշինգտոնում կկառուցվի հաղթական կամար, որը կգերազանցի աշխարհի մյուս նմանատիպ կառույցները. Թրամփ

Վաշինգտոնում կկառուցվի հաղթական կամար, որը կգերազանցի աշխարհի մյուս քաղաքներում գտնվող բոլոր նմանատիպ կառույցները, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Սուրբ Ծննդյան տոնական ընդունելության ժամանակ։

«Վաշինգտոնն աշխարհի միակ խոշոր քաղաքն է, որը չունի հաղթական կամար։ Եվ սա կգերազանցի մյուս բոլորին», — ասել է նա։
Ամերիկացի առաջնորդը նշել է, որ նախատեսված կառույցը կնմանվի Փարիզի Հաղթական կամարին։
«Բայց, անկեղծ ասած, այն կգերազանցի այն, կգերազանցի այն ամեն ինչով», — նշել է Թրամփը։
Նա մանրամասնել է, որ հաղթական կամարը կկառուցվի Արլինգթոնի կամրջից Լինքոլնի հուշարձանի հակառակ կողմում։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930