Մոտ ապագայում մենք ինչ-որ մի մաս ևս կսահմանազատենք. Ալեն Սիմոնյան

Պետք է ասեմ, որ ինչ-որ հարցերում մենք ենք շտապում, ինչ-որ հարցերում՝ ադրբեջանական կողմը, բայց գործընթացը շարունակվում է, և ես կարծում եմ, որ մոտ ապագայում մենք ինչ-որ մի մաս ևս կսահմանազատենք: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Կունենանք այն դրական, հաճելի ստացված իրավիճակը, որը ունենք Կիրանցի մասում, որը մեզ համար դարձել է օրինակելի տեղ: Մենք միջազգային գործընկերներին և մեր քաղաքացիներին, որոնք դեռ չեն եղել, տանում ենք, ցույց ենք տալիս և ի ցույց ենք դնում, թե խաղաղությունն ինչ տեսք կարող է ունենալ և ինչ տեսք ունի: Հատվածի մասին հստակ չեմ կարող ասել, ժամկետի մասին ևս. կարծում եմ՝ եկող տարվա առաջին եռամսյակի մեջ»,- ասաց Սիմոնյանը:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031