Լիլիթ Մակունցը նշանակվել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Հոգաբարձուների Խորհրդի անդամ

Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական դոկտոր Լիլիթ Մակունցը նշանակվել է Հայաստանի Ամերիկյան Համալսարան (ՀԱՀ) Հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդում։

Նա այստեղ փոխարինելու է հանգուցյալ դոկտոր Յուրի Սարգսյանին, որը ՀԱՀ համահիմնադրիրներից էր, Խորհրդի անդամը և Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախկին ռեկտորը:

Ամերիկյան համալսարանի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես, նշված է. «Դոկտոր Մակունցը Խորհուրդ է բերում Հայաստանի պետական հատվածում ծառայության լայն փորձառություն։ Նա ծառայել է որպես Մշակույթի նախարար 2018-2019 թվականներին, այնուհետև ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր և դարձել «Իմ Քայլը» խորհրդարանական դաշինքի մեծամասնության ղեկավարը։ 2021 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Մակունցն ունի բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և դասավանդել է Հայ-ռուսական համալսարանում, որտեղ նրա աշխատանքը կապել է դիսկուրսի վերլուծությունը, լեզուն, սոցիոլինգվիստիկան, ճանաչողական լեզվաբանությունը և քաղաքական հաղորդակցությունը»։

Խոսելով իր նոր առաքելության մասին՝ Մակունցն ասել է, որ ակնկալում է օգտագործել իր փորձի այն հատվածը, որը ձևավորել է իրեն ոչ միայն որպես պետական ծառայող, այլև որպես անձ։

«ՀԱՀ-ը պարզապես հաստատություն չէ. այն առանձնահատուկ տեղ ունի մեր երկրի կյանքում և մեր բարձրագույն կրթական համակարգում։ Այն դռներ է բացում երիտասարդների առջև, ընդլայնում նրանց հորիզոնները և օգնում նրանց պատկերացնել մի ապագա, որը գուցե ժամանակին անհասանելի է թվացել։ Այս ջանքի մի մասը լինելը և ՀԱՀ-ի երկարաժամկետ տեսլականին աջակցելը ինձ համար խորապես իմաստալից է»,-ասել է Մակունցը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ամերիկյան համալսարանի 45 դասախոսներ և աշխատակիցներ 2020 թվականի հենց այսօ օրերին հայտարարություն էին տարածել, որով պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031