Skip to main content

Չեմ բացառում ՀՀ պատվիրակության մասնակցությունը Բաքվում նախատեսված որևէ միջոցառման. Ալեն Սիմոնյան

Չեմ բացառում Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Բաքվում նախատեսված որևէ միջոցառմանը, ճեպազրույցի ընթացքում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Տարածաշրջանային որևիցե ֆորմատից դուրս մնալը, չմասնակցելը, չեմ կարծում, որ ճիշտ տրամաբանություն կլինի»,- նշել է նա:

«Ենթադրում եմ՝ Ստամբուլում կայանալիք համաժողովի շրջանակներում շփումներ կլինեն իմ և Ադրբեջանի խորհրդարանի նախագահի միջև»,- ավելացրել է ԱԺ նախագահը:

Նա նշել է, որ կշարունակեն քննարկել տրամաբանությունը, որ ընդլայնված ֆորմատով շփումներ ունենանք՝ արդեն որևիցե միջազգային համատեքստից դուրս, հենց մեր որոշման հիման վրա։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31