ՀՀ իշխանությունները փորձում են մոռացության ենթարկել Արցախը. մեր գործունեության առանցքը լինելու է արցախցիների իրավունքների վերկանգնումն ու ժողովրդի անվտանգ վերադարձը. Աշոտ Դանիելյան

Միսկի խմբի լուծարումը իրականացվել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների դիմումի հիման վրա: Այդ դիմումը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքը՝ արդարացնում է Արցախի հայ բնակչության դեմ կատարած ցեղասպանությունը ու էթնիկ զտումը, և անտեսում է 150,000 մարդու սեփական հայրենիք վերադառնալու, ինքնորոշվելու անօտարելի իրավունքը: Այս մասին խորհրդարանական լսումների ժամանակ ասել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը:

Աշոտ Դանիելյանը հավելել է, որ այս որոշումը համապատասխանում է Ադրբեջանի իշխանությունների երկար տարիների ձգտումներին:
«Ադրբեջանի իշխանությունների երկար տարիների ձգտումներին, որոնց պարզապես կանաչ լույս վառեցին Հայաստանի իշխանությունները՝ զրկելով հայկական կողմի հակամարտության կարգավորման միջազգայնորեն մանդատավորված միակ կառույցից»,-նշել է նա:

«ՀՀ իշխանությունները փորձում են մոռացության ենթարկել Արցախը, արտաքին քաղաքական օրակարգից հանում են իրենց հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը:
Մեր գործունեության առանցքը լինելու է մեր իրավունքների վերկանգնումն ու ժողովրդի անվտանգ վերադարձն Արցախ»,- ավելացրել է Դանիելյանը:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031