Եվրոպան ցանկանում է տիրանալ ՌԴ արժութային պահուստներին, որովհետև ռազմակшն գործողությունները շարունակելու համար գումար չի մնացել. Լավրով

Եվրոպան ցանկանում է տիրանալ Ռուսաստանի արժութային պահուստներին, քանի որ ռազմական գործողությունները շարունակելու համար գումար չի մնացել, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Դաշնության խորհրդում կառավարության ժամի ընթացքում:
«Որովհետև նրանք այս պատերազմի համար ֆինանսավորման այլ աղբյուր չունեն, բացի Ռուսաստանի Դաշնությունը թալանելուց և մեր ոսկու և արտարժույթի պահուստները խլելուց՝ խախտելով միջազգային և առևտրային իրավունքի բոլոր հնարավոր նորմերը։ Սա չնայած այն հանգամանքին, որ ավելի ու ավելի շատ երկրներ, այդ թվում՝ ԵՄ մի շարք անդամներ և ԵՄ և ՆԱՏՕ-ի երկրների ընդդիմադիր կուսակցություններ, գիտակցում են այս քաղաքականության շարունակման անօգուտությունն ու անհուսությունը», — հայտարարել է Լավրովը։

Նա ընդգծել է, որ Եվրոպական երկրներն արհեստականորեն խոչընդոտում են Ուկրաինայում խաղաղության գործընթացը՝ Զելենսկուն դրդելով շարունակել պատերազմը։ Սակայն Արևմուտքը միասնական չէ կարգավորման իր մոտեցումներում:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031