Skip to main content

ՀՀ Կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբ․ Փաշինյանը՝ գերմանացի գործարարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է Գերմանիայի առևտրի և արդյունաբերության պալատ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Վարչապետը հանդիպում է ունեցել գերմանացի մի խումբ գործարարների և տնտեսական միավորումների ներկայացուցիչների հետ:
Գերմանական արևելյան գործարար ասոցիացիայի գլխավոր տնօրեն Միքայել Հարմսը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման համար և նշել, որ գերմանացի գործարարները հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ և այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է ծանոթանալու առկա հնարավորություններին և հեռանկարներին:
Իր խոսքում վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ Կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական կապերի հետևողական զարգացմամբ և ընդլայնմամբ` հավելելով, որ վերջին շրջանում արձանագրվել է առևտրաշրջանառության ծավալների դրական դինամիկա: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մեր երկրում բիզնես միջավայրի բարելավման նպատակով իրականացվող բարեփոխումներին, տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումների իրականացման հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների համատեքստում բացվող հեռանկարներին:

Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է նաև գործարարներին հետաքրքրող տարբեր հարցերի:

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31