Բորիս Արզումանյանի uպանnւթյան դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցված 2 անձի նկատմամբ

Բորիս Արզումանյանի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցված(Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ, 155-րդ հոդվածի 1-ին մաս) երկու անձի նկատմամբ: Այս մասին Tert.am-ին հայտնեցին դատախազությունից:

Մեկ անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Նոր Նորքի Շոպրոնի փողոցի հասցեներից մեկում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ընթացքում մասնակիցներից մեկը իր վարած ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել կռվի մասնակիցներից Երևանի բնակիչ 31-ամյա Բորիս Արզումանյանին։ Իրավապահները պարզել են, որ տեղի ունեցածը միտումնավոր վրաերթ է, մինչ այդ էլ տեղի է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք։

Վրաերթի ենթարկված Բորիս Արզումանյանը մահացել է:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031