Պուտինը արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանին է հանձնել Ալեքսանդր Նևսկու շքանշանը

Ազգային միասնության օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրասին (աշխարհիկ անունը՝ Մկրտիչ Ներսիսյան) է հանձնել Ալեքսանդր Նևսկու շքանշանը, հաղորդում է РИА Новости-ն։

Պարգևներ են ստացել նաև այլ կրոնական դավանանքների ներկայացուցիչներ։

Ռուսաստանի Դաշնության մահմեդականների հոգևոր վարչության ղեկավար, մուֆթի Ռավիլ Գայունութդինը պարգևատրվել է «Անձնուրաց աշխատանքի համար» շքանշանով։ Պատվո շքանշանով են պարգևատրվել Ռուսաստանի գլխավոր ռաբբի Բեռլ Լազարը, ռուս բողոքականների ղեկավար Սերգեյ Ռյախովսկին և Ռուս ուղղափառ հին հավատացյալների եկեղեցու ղեկավար, միտրոպոլիտ Կոռնիլին։ Պուտինը նախագահական պատվոգրեր է հանձնել Ռուսաստանի բուդդայական ավանդական սանգհայի ղեկավար Խամբո լամա Դամբա Այուշեևին և գերագույն մուֆթի Թալգատ Թաջուդդինին։

Հիշեցնենք, որ արքեպիսկոպոսն այս բարձր պարգևին է արժանացել այս տարվա մարտին։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031