Թրամփը լրիվ դադարեցրել է Կանադայի հետ առևտրային բանակցությունները Ռեյգանի ձայնով «անպատկառ» գովազդի պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Կանադայի հետ բոլոր առևտրային բանակցությունների ավարտի մասին ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի մասնակցությամբ գովազդի պատճառով։

«Ռոնալդ Ռեյգանի հիմնադրամը հենց նոր հայտարարեց, որ Կանադան խարդախորեն օգտագործել է կեղծ գովազդ, որտեղ Ռոնալդ Ռեյգանը բացասաբար է խոսում սակագների մասին»,- գրել է Թրամփը Truth Social-ում։

Սպիտակ տան ղեկավարը շեշտել է, որ սակագները «շատ կարևոր» են Միացյալ Նահանգների ազգային անվտանգության և տնտեսության համար։ Նա Օտտավայի գործողությունները և գովազդը անվանել է «անպատկառ»։

Գովազդում օգտագործվում է Ռեյգանի՝ 1987 թվականի ելույթի աուդիոձայնագրությունը՝ մաքսատուրքերի վերաբերյալ։

Վաշինգտոնը դադարեցրել է Օտտավայի հետ առևտրային բանակցությունները այն բանից հետո, երբ կանադացի պաշտոնյաները վճարել են սակագները քննադատող գովազդի համար։

Ռեյգանը մահացել է 2004 թվականի ամռանը 92 տարեկան հասակում։ Նա ԱՄՆ նախագահ էր 1981-ից 1989 թվականներին։

Այս ամռանը Թրամփը բարձրացրել էր Կանադայի նկատմամբ մաքսատուրքերը 25%-ից մինչև 35%։ Նա բացատրել էր սա ֆենտանիլ տեսակի թմրանյութի մաքսանենգությամբ և Օտտավայի կողմից ձեռնարկված հակադարձ միջոցառումներով։ Որոշումը չէր վերաբերում ԱՄՆ-Մեքսիկա-Կանադա ազատ առևտրի համաձայնագրով ընդգրկված ապրանքներին։

Հունիսին Թրամփն արդեն դադարեցրել էր Կանադայի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունները վերջինիս կողմից ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների վրա, ինչպիսիք են Amazon-ը, Google-ը, Uber-ը և Airbnb-ը, նոր ծառայությունների հարկ սահմանելու պատճառով։ Դրանք պետք է հարկվեին շահույթի 3% դրույքաչափով։ Ի վերջո, սակայն, նշված որոշումը չեղյալ էր հայտարարվել։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031