Ձախ նկարում Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի հավաքականի երջանկահիշատակ գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանն է: Մարզչական գործունեության ընթացքում պատրաստել է սպորտի 34 վարպետ, միջազգային կարգի սպորտի 12 վարպետ։ Նրա անձնական սաները մասնակցել են օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների և նվաճել են տարբեր տարիքային խմբերի ու մեծահասակների ավելի քան 150 մեդալ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Աշոտ Մխիթարյանի աշխատանքի արդյունքում տարբեր միջազգային սպորտային հեղինակավոր հարթակներում Հայաստանի եռագույնը բարձրացել է վերև և հնչել է մեր երկրի հիմնը 50-ից ավել անգամ: Աջ նկարում նրա որդին է, Ռուբեն Մխիթարյանը, որին 2 ամսով կալանավորել են, որովհետև նա ուղղակի փորձում էր թույլ չտալ ՀՀ քաղաքացիների ծեծը Գյումրիի հրապարակում: Աշոտ Մխիթարյանը էս երկրի սպորտային սիմվոլներից մեկն է: Ռուբոն՝ սրտացավության սիմվոլն է: Իսկ դուք վախի ու ցանկացած հայկականի ատելության սիմվոլն եք»։