Ինձ հրավիրել են Չինաստան, և ես կգնամ հաջորդ տարվա սկզբին․ Թրամփ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը 2026 թվականի տարեսկզբին կայցելի Չինաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այցելության մասին Թրամփը հայտնել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։
«Ինձ հրավիրել են Չինաստան, և ես այնտեղ կգնամ հաջորդ տարվա սկզբին։ Մենք արդեն, գրեթե, պայմանավորվել ենք այդ մասին»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Հոկտեմբերի 9-ին Չինաստանի Առևտրի նախարարությունը հրապարակել է երկու փաստաթուղթ՝ հազվագյուտ մետաղների և դրանց հետ կապված տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության խստացման վերաբերյալ։ Հոկտեմբերի 10-ին Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները նոյեմբերի 1-ից կամ ավելի վաղ լրացուցիչ 100-տոկոսանոց մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից ներմուծվող ապրանքների նկատմամբ։ Բացի դա, նա նաև զգուշացրել է Չինաստան այլ ապրանքների, ամենից առաջ ավիատեխնիկայի պահեստամասերի մատակարարումների հնարավոր սահմանափակումների մասին:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930