Արմավիր քաղաքում բնապահպանական նորմերի խախտմամբ շահագործվող բետոնահանգույցի գործունեությունը կասեցվել է

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում գործող բետոնի, սալահատակների, բլոկների արտադրությամբ զբաղվող «ԱՄՐԱԿ» ԲԲԸ-ում։

Ինչպես հայտնել է տեսչական մարմինը, պարզվել է, որ ընկերությունը գործունեության ընթացքում բետոնահանգույցը շահագործում է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։

Տեսչական մարմնի Արմավիրի բաժնի պետի որոշմամբ՝ բետոնահանգույցի շահագործումը կասեցվել է։

Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 300 հազար ՀՀ դրամ, ներկայացվել է նաև շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031