Ժամը 14։00-ի դրությամբ օդի որակի ինդեքը չափավոր միջակայքում է. որոշ խմբերի համար այն կարող է ռիսկային լինել

Հոկտեմբերի 11-ի՝ ժամը 14։00-ի դրությամբ, Երևան քաղաքի շինհրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքերից ստացված տվյալների համաձայն՝ օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը PM2.5-ի համար կազմել է 85.9, ինչը գտնվում է չափավոր միջակայքում։ Օդի որակն այս միջակայքում համարվում է ընդունելի։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Միևնույն ժամանակ օդի աղտոտվածության նկատմամբ հատուկ զգայունություն ունեցող մարդկանց խմբերի համար այն կարող է ռիսկային լինել:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930