Ակնհայտ է, որ մեր շարժումը հայտնվել է հասարակական կյանքի ուշադրության կենտրոնում, զգալի փոփոխություններ բերել երկրի քաղաքական կյանքում․ Վարդևանյանը փոխանցել է Սամվել Կարապետյանի ուղերձը

Արդեն ակնհայտ է, որ մեր շարժումը հայտնվել է հասարակական կյանքի ուշադրության կենտրոնում, զգալի փոփոխություններ է բերել երկրի քաղաքական կյանքում։ Այս մասին «Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովի ժամանակ հայտարարել է իրավապաշտպան Արամ Վարդևանյանը՝ փոխանցելով Սամվել Կարապետյանի ուղերձը։

«Պատիվ եմ համարում, որ արժանի հազարավոր մարդիկ միացել են մեր շարժմանը ու զինակից են դարձել մեզ։ Չենք նահանջելու, կանգ չենք առնելու, ու մեր ժողովրդի հետ միասին Հայաստանը դարձնելու ենք ամենալավ, ամենաբարեկեցիկ, ամենաերջանիկ երկիրը, անելու ենք «Մեր ձևով»»։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031