Skip to main content

Պաղեստինցիները սկսել են վերադառնալ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող իրենց տները

Հազարավոր տեղահանված պաղեստինցիներ Գազայի հատվածի հարավային շրջաններից սկսել են վերադառնալ հյուսիս՝ Գազա քաղաք։

Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ իրավապահները կտեղակայվեն այն հատվածներում, որտեղից իսրայելական բանակը դուրս է եկել։ Գազայում պաղեստինյան ոստիկանության ուժերը հայտարարություն են տարածել՝ քաղաքացիներին կոչ անելով իրենց տներ վերադառնալիս ծայրահեղ զգույշ և ուշադիր լինել կասկածելի առարկաներ կամ չպայթած ռումբեր նկատելու դեպքում։

Գազայի կառավարության լրատվական գրասենյակն էլ բնակիչներին կոչ է արել համագործակցել և կարգապահ լինել, երբ մարդասիրական օգնությունը սկսի մուտք գործել անկլավ։

Միաժամանակ Իսրայելի բանակի խոսնակը Գազայի բնակիչներին ուղղված ուղերձում հայտնել է, որ իսրայելական ուժերը շարունակելու են տեղակայված մնալ Գազայի հատվածի որոշակի տարածքներում, և քաղաքացիներին զգուշացրել է չմոտենալ ռազմական կետերին։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31