Սիրիան հայտարարել է ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու վճռականության մասին

Սիրիայի արտգործնախարար Ասաադ ալ-Շիբանին հայտարարել է, որ Դամասկոսը վճռական է տրամադրված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու հարցում։

«Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով Սիրիայի ԱԳ նախարարի հայտարարությունն՝ արված Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Սիրիայի իշխանությունները վճռական են միջազգային հանրության աջակցությամբ պայքարելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ»,- ընդգծել է Սիրիայի ԱԳ նախարարը։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930