Ջերմ հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է վարչապետը՝ կից տեսանյութ հրապարակելով:

«Ջերմ հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ»,- գրել է նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը 2025 թ. հոկտեմբերի 2-ին Դանիայի Թագավորության մայրաքաղաք Կոպենհագենում հանդիպում են ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում։

Վարչապետը այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Կոպենհագենում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին:

Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031