Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը միավորվել է Հայաստանի ազգային պատկերասրահին

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 2–ի նիստում որոշեց «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան» ՊՈԱԿ–ը միացնել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ–ին։

Հիմնավորման մեջ նշվում է, որ «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում» առկա է 886 թանգարանային առարկա, գործում է մշտական ցուցադրություն։ Առկա 11 հաստիքներից վերակազմակերպման արդյունքում հաստիքների կրճատում տեղի չի ունենալու։ Տնօրենի հաստիքը վերակազմակերպվելու է մասնաճյուղի վարիչի, իսկ հաշվապահինը՝ էքսկուրսավարի։ Վերջին տարիներին թանգարանի կողմից նշանակալի ցուցադրություններ չեն իրականացվել։

Որպես Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղ՝ թանգարանը պետք է վերակառուցվի որպես Սոցիալիստական մշակույթների թանգարան։ Թանգարանի հիմնական նպատակը կլինի սոցիալիստական մշակույթի առաջացման և զարգացման գործընթացի ընթերցումները՝ կերպարվեստի, դիզայնի, կինոյի և ճարտարապետության նյութերի և թեմատիկորեն փոփոխվող մշտական ցուցադրության միջոցով։

Մասնավորապես, թանգարանը կներկայացնի խորհրդային մշակույթի ձևավորման առանցքային կետերը՝ արվեստի գործերի, կենցաղային առարկաների, տեսալսողական նյութերի, նորաձևության և ճարտարապետության նորարարական և վերլուծական համադրությունների տեսքով։

Ներառելով սոցիալիզմի ոչ միայն խորհրդային, այլև միջազգային փորձն ու պատումները՝ թանգարանը ձեռք կբերի բացառիկ դիրքավորում ողջ տարածաշրջանում, որի շնորհիվ այն էականորեն կընդլայնի իր նշանակությունն ու գրավչությունը Հայաստանի սահմաններից դուրս՝ դարձնելով այն Աբովյան քաղաքի և Հայաստանի մշակութային խոշոր կենտրոններից մեկը։

Վերակազմակերպման արդյունքում ընդամենը տեղի է ունենալու կառավարման և անվան փոփոխություն ու թանգարանը ֆիզիկապես գործելու է իր տեղում՝ Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղի կարգավիճակով

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031