ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը կայուն է մնում՝ չնայած ներմուծման մաքսատուրքերի սահմանմանը, ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործին և վերջերս ընդունված հարկերի ու ծախսերի մասին օրենքին, գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով սեփական հարցման արդյունքներին։
«Նախագահի աշխատանքին հավանություն տվող վարկանիշն անփոփոխ է՝ ի հոճուկս նրա հարկային և ծախսերի մասին օրինագծի, մաքսատուրքերի որդեգրած քաղաքականության և Ջեֆրի Էփշտեյնի գործով հետաքննության նկատմամբ կառավարության մռայլ կարծիքներին»,- գրում է պարբերականը։
Wall Street Journal-ի տվյալներով՝ հարցվածների 46%-ը հավանություն է տալիս Թրամփի գործունեությանը, գնահատական, որը չի փոխվել ապրիլից ի վեր, միաժամանակ հարցվածների 52%-ը հավանություն չի տալիս ամերիկացի նախագահի աշխատանքի արդյունքներին։
Թրամփը պահպանում է իր կուսակիցների շրջանում վստահության բարձր մակարդակը, հանրապետական ընտրողների 88%-ը դրական կարծիք է հայտնել նրա գործունեության մասին։ Միաժամանակ, հարցվածների 51%-ը ԱՄՆ տնտեսության իրավիճակը բացասական է համարում, չնայած ապրիլից ի վեր այդ ցուցանիշը, երբ այն կազմում էր 63%, խիստ նվազել է:
Հարցումն անցկացվել է հեռախոսով հուլիսի 16-20-ը 1500 ամերիկացի ընտրողների շրջանում, սխալների թույլատրելի չափը կազմում է 2,5%։