Մակրոնը հայտարարել է Պաղեստին պետությունը ճանաչելու մտադրության մասին

Ֆրանսիան սեպտեմբերին պաշտոնապես կճանաչի Պաղեստինի պետությունը։ Այս որոշման մասին X-ում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է bbc.com-ը։

Նա նշել է, որ պաշտոնական հայտարարությունը կարվի Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։

«Ես որոշել եմ, որ համաձայն Մերձավոր Արևելքում արդար և երկարատև խաղաղության իր պատմական հանձնառության՝ Ֆրանսիան կճանաչի Պաղեստինի պետությունը։ Ես այս կարևոր հայտարարությունը կանեմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առջև՝ գալիք սեպտեմբերին։ Այսօր հրատապ առաջնահերթությունը Գազայում պատերազմի դադարեցումն ու քաղաքացիական բնակչության վիճակի թեթևացումն է։ Խաղաղությունը հնարավոր է», — գրել է Մակրոնը։

Նա հավելել է, որ հարկավոր է անհապաղ հրադադար, բոլոր պատանդների ազատ արձակում և Գազայի ժողովրդին լայնամասշտաբ մարդասիրական օգնություն, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի ապառազմականացում, Գազայի վերակառուցում։

Պաղեստինցի պաշտոնյաները ողջունել են Մակրոնի որոշումը, մինչդեռ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ այդ քայլը կլինի «ահաբեկչության համար պարգև»՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031