Եկեղեցին պատրաստվում է կտրուկ քայլեր ձեռնարկել

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, չնայած արտաքուստ Մայր Աթոռը քայլեր չի անում, առճակատման չի գնում, բայց պարզվում է պատրաստվում են Փաշինյանի գրոհին դիմակայել:

Մեր տեղեկություններով, Մայր Աթոռն օրերս ձեռք է բերել տեխնիկական սարքերի մեծ խմբաքանակ, որը թույլ կտա Մայր Աթոռի ողջ տարածքը վերահսկել փոքր ու մեծ տրամաչափի տեսախցիկներով և նույնականացնել բոլոր նրանց, ովքեր կմասնակցեն Փաշինյանի կողմից առաջնորդվող Եկեղեցու «ասպատակությանը»:

Մայր Աթոռում մի ծրագիր են քննարկում, որը դեռ սաղմնային վիճակում է, բայց մոտավորապես այսպիսին է. որոշել եկեղեցու վրա հարձակման մասնակիցներին, հատ-հատ նույնականացնել դեմքերով, այնուհետև ճշտել նրանց բոլորի ընտանիքների անդամներին և հետագայուն արգելել նրանց մուտքը եկեղեցիներ, վանքեր, նրանց համար չկատարել տարբեր ծեսեր` մկրտություն, պսակ, հոգեհանգստյան, թաղման կարգեր և այլն:

Սա թերևս այն Նզովքն ու Բանադրանքը կլինի, որի պահանջով հավատավոր մարդիկ այս օրերին հաճախ դիմում են եկեղեցուն:

Սա իհարկե կլինի շատ ծայրահեղ քայլ, բայց սրան կգնան, եթե Նիկոլական հրոսակներն արշավեն Էջմիածնի վրա և փորձեն ներխուժել Վեհարան»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031