Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի, Սպիտակի որոշ հասցեներում, Գեղարքունիքի Գեղհովիտ բնակավայրում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 24-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի առանձնատների գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Շահումյան, Ոփյան, Չարենցի, Ս․Ավետիսյան, Առափնյա փողոցների, Կենտրոն-1, Կենտրոն-2 թաղամասերի գազասպառողների,

ժամը 09:30-ից մինչև ժամը 17:40-ը՝ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրի կենտրոնական փողոցի և հարակից փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031