Եղանակը Հայաստանում. շոգը կնվազի

Հայաստանի որոշ շրջաններում հուլիսի 15-ի կեսօրին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որոշ վայրերում կլինեն ինտենսիվ տեղումներ, հնարավոր է կարկուտ: Օդերևութաբանները կանխատեսում են, որ ամպրոպների ժամանակ հյուսիսարևմտյան քամին կուժեղանան մինչև 18-20 մ/վրկ: Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում երեկոյան քամու ուժգնացումը կհասնի 15-18 մ/վրկ-ի: Առաջիկա 3 օրերին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Հայպետհիդրոմետից, երեկոյան ժամերին Երևանում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ: Այսօր գիշեր մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը կեսօրին՝ +36+38:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակ՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +25+29,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +25+28,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +32+34,

Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +23+27,

Լոռի՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +26+29,

Տավուշ՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +33+36,

Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +23+27,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +31+36,

Արարարատ՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +36+38,

Արմավիր՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +36+38,

Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +26+28,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +19+23, ցերեկը՝ +35+38,

Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +36+39,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +30+33:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031