Քանի ասում են՝ Արցախը բեռ է, խնդիր չեն լուծի, արցախցիների 80%-ը աղքատության շեմից ցածր վիճակում է. Բեգլարյան

Եթեայստեղենք, ապակառավարությունից ակնկալիքներ ունենք, այլհարցէ կանխատեսումը։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 14–ին, կառավարության շենքիմոտլրագրողների հետզրույցում ասացԱրցախինախկինպետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Մինչև այսօր զարգացումներն ու իշխանության քաղաքական դիրքորոշումները ցույց են տալիս, որ ՀՀ կառավարությունը լուրջ բարեփոխումներ կամ ներառական, արդյունավետ քննարկումներ արցախցիների իրավունքների պաշտպանության համար չի իրակացնելու։ Նրանք հստակ քաղաքական դիրքորոշում ունեն, որ այն քաղաքական պահանջները, որոնք ներկայացնում ենք, կամ դրանց մի մասը իբրև թե Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնալիք են, բայց ես կասեի՝ իրենց այդ դիրքորոշումն է սպառնալիք»,-ասաց նա։

Նաևնշեց, որ այդ քաղաքական հարցերը վերաբերում են և արցախցիների վերադարձին, մշակութային արժեքների պաշտպանությանն ու գերիներին։ Ըստ Բեգլարյանի՝ սոցիալական խնդիրներն էլ կիսատ-պռատ են իրականացնում, լուծում չեն տալիս։

Բեգլարյանը նշեց, որ իրենք բնակվարձի դադարեցման պատճառով ունեն խորացող չքավորություն։

«Փորձագիտական հաշվարկներով՝ արցախցիների 80%-ն աղքատության շեմիցներքևէ, քանի որ բնակվարձի աջակցությունը դադարեցրել են։ Այս և հաջորդող երկու, երեք ամիսներին ծայրահեղ աղքատների թիվը կտրուկ մեծանալու է», – ասաց նա։

Նշենք, որ երեկ հանրահավաքից հետո «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը» որոշել էր Ազատության հրապարակից տեղափոխվել կառավարության շենքի դիմաց։

Հիշեցնենք՝ հուլիսի 12-ի հանրահավաքում ելույթ ունեցողներն անդրադարձան արցախցիների սոցիալական հարցերին, մասնավորապես բնակապահովման ծրագրին, Բաքվում գտնվող հայ գերիների վերադարձին, ինչպես նաև Արցախում գտնվող պատմամշակութային ժառանգության պահպանմանը։

ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։

Հուլիսի 3-ի տվյալներով՝ նրանցից 9 346-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ստացել։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031