Մի խումբ արցախցիներ մտան կառավարության շենք. նրանց բարձրացրած խնդիրները կքննարկվեն փոխարչապետի գրասենյակում

ԱԻՊ խորհրդի անդամները մտան ՀՀ կառավարության շենք, որտեղ նրանց հանդիպում կունենան փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակում: Արցախցիների շահերը կներկայացնի նաև Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Արցախցիները նաև պահանջագիր են ներկայացրել ՀՀ կառավարությանը:

Նշենք, որ երեկ հանրահավաքից հետո «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը» որոշել էր Ազատության հրապարակից տեղափոխվել կառավարության շենքի դիմաց։

Հիշեցնենք՝ հուլիսի 12-ի հանրահավաքում ելույթ ունեցողներն անդրադարձան արցախցիների սոցիալական հարցերին, մասնավորապես բնակապահովման ծրագրին, Բաքվում գտնվող հայ գերիների վերադարձին, ինչպես նաև Արցախում գտնվող պատմամշակութային ժառանգության պահպանմանը։

ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։

Հուլիսի 3-ի տվյալներով՝ նրանցից 9 346-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ստացել։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031