Փողոցում քննարկում չի լինելու, մի քանիսին հրավիրում ենք ներս. կառավարության ներկայացուցիչը՝ արցախցիներին

Կառավարությունից արցախցիներին առաջարկեցին 4 հոգանոց խումբ կազմել, որ ընդունեն՝ քննարկելու բարձրացվող հարցերը։ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող արցախցիների հետ հանդիպելու դուրս եկած գործադիրի ներկայացուցիչը՝ Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Հայկ Սիմոնյանը

հայտարարեց, թե փողոցում քննարկում չի լինելու։

Արցախցիները հիշեցրին, որ արդեն 2-3 ամիս է՝ մասնագիտական խմբերով քննարկումներ են ունեցել, սակայն ապարդյուն։

«Կառավարությունը կոնկրետ սոցիալական հարցերի վերաբերյալ իր դիրքորոշումը փոխե՞լ է, թե ոչ։ Թե՞ էլի ուղղակի պետք է մտնենք բանակացությունների դաշտ»,– հարցրեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Կառավարության ներկայացուցիչն էլ արձագանքեց. «Ես հիմա կոնկրետ չեմ կարող թվարկել, բայց ձեր հարցերը կքննարկվեն տեղում, պատասխանները կստանաք։ Որը հնարավոր է, լուծում կստանա, բայց հիմա հանպատրաստից ասել, թե ձեր 20 կետից որն է փոփոխություն կրել, չեմ կարող»։

Արցախցի կանանցից մեկն էլ մոտեցավ կառավարության ներկայացուցչին, ասաց՝ «Գնում է, ինչքան թուրք կա, հետը հանդիպում է։ Մի արցախցու ինչի՞ չի հանդիպել։ Սոցապ նախարարը ստեր է հորինում, ասում, վարչապետն էլ ասում է՝ շատ լավ։ Ի՞նչը շատ լավ։ Արցախցիներն այստեղ բլոկադայի մեջ են»։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031