Ուզում եմ, որ բոլորս գիտակցենք այս ճանապարհի կառուցման կարևորությունը. Ավինյանը՝ Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմանորոգման մասին

Նոր Նորք վարչական շրջանում կայացել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների նախագծման մրցույթը։ Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում:

«Ուզում եմ, որ բոլորս գիտակցենք այս ճանապարհի կառուցման կարևորությունը, որովհետև հետագայում էստակադայի կառուցումը մեզ հնարավորություն կտա Մյասնիկյանում ունենալ ավտոբուսային գծեր։ Փաստացի, այս ճանապարհը նախատեսվում է, որ Մյասնիկյան պողոտայի երթևեկության բեռնվածության զգալի մասը կվերցնի իր վրա»,- իր խոսքում նշել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Հիմնական նպատակն է տրանսպորտով երթևեկողների համար ստեղծել առավել բարենպաստ պայմաններ՝ միաժամանակ ապահովելով որոշակի այլընտրանքներ։ «Այս այլընտրանքային ճանապարհը լինելու է այդ ուղղությամբ կարևոր նշանակետերից մեկը»,- նշել է Ավինյանը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930