Հույս ունենք՝ եկեղեցին ինքնառողջացման պրոցեսով կանցնի. Հակոբ Արշակյան

Եկեղեցու շուրջ այս խոսակցություններով, այդ թվում՝ տարբեր շրջանակներ ներկայացնող լրատվամիջոցների կողմից տարածվող, փորձ է արվում ներկայացնել, թե, իբր, սա եկեղեցու դեմ է, բայց սա հանուն եկեղեցու, հանուն արժանապատվության, հանուն հայ ժողովրդի նորմալ եկեղեցի ունենալու է կատարվում. «Եվ այս քայլերը միանշանակ բերելու են դրան: Այս մասին այսօր՝ հուլիսի 8–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին գրառմանը, որում նա նշել էր, թե առաջնորդելու է «Հիսուս Քրիստոսի տունն ազատագրելու» գործընթացը:

«Չի կարող բարոյականությունն արտահայտվել մարդկանց կողմից, որոնք չեն կատարում իրենց ուխտը: Չի կարող նման բան լինել: Մենք մինչև հիմա չենք լսել այն մարդկանց, ում հարցադրումն արվել է, մասնավորապես՝ կաթողիկոսին արված հարցադրման պատասխանը չենք լսել: Իրավունք ունենք, չէ՞, իմանալու այդ պատասխանը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է եկեղեցին թիրախավորելուն, ապա Արշակյանը կարծում է, որ գործընթացը վերագրվում է անձանց, ոչ թե համակարգին. «Եթե նույնիսկ վերագրվում է [համակարգին], ապա դա առողջացման պրոցես է: Հույս ունենք՝ եկեղեցին ինքնառողջացման պրոցեսով կանցնի»:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել՝ կարծիք հայտնելով, որ «Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է» և «պետք է ազատագրվի»։ Նա նաև հայտարարել էր, որ առաջնորդելու է այդ «ազատագրումը»:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031