«Եվրաեռյակ»-ն Իրանի շուրջ ճգնաժամի հարցը լուծելու համար երկու շաբաթ ունի. Բրիտանիայի ԱԳՆ

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան երկու շաբաթ ունեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար, հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։

«Ներկայումս դիվանագիտական լուծման հասնելու համար երկշաբաթյա պատուհան կա»,- ինչպես մեջբերում է BBC-ն, ասել է նախարարը՝ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիտկոֆի հետ հանդիպումից հետո։

Sky News հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ Լամմիի այցն ամերիկյան մայրաքաղաք դրական է անցել, քանի որ ԱՄՆ ներկայացուցիչները նրան վստահեցրել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի դիվանագիտական կարգավորման հարցում իրենց հետաքրքրվածության մասին, չնայած որ, հստակեցրել են, որ ռազմական տարբերակը դեռևս քննարկվում է: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Լամմին Վաշինգտոնից ուղիղ կմեկնի Ժնև, որտեղ հունիսի 20-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ կմասնակցի «եվրաեռյակ»-ի բանակցություններին:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30