Այսօր, երբ Հայաստանի հարևան Իրանը, և դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը բարդ և լայնածավալ պատերազմներ են վարում, Հայաստանը գտնվում է այդ 2 պատերազմական գործողությունների մեջտեղում։ Հայաստանում օրհասական անհրաժեշտություն է ռազմականացումը, զորքի ոգու և սպառազինության մակարդակի բարձրացումն ու ապակուսակցականացումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը։
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Մեր երկրի անկախությունն ու ամբողջականությունը կախված է մազից, այնինչ Հայաստանի կառավարույունը լծվել է հակաեկեղեցական քարոզով ու հայրենիք-սփյուռք կապի պառակտմամբ, ինչը մեր երկրի համար մահ է գուժում։
Այսօր, երբ ազգային բարերար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալված և մեկուսացված է Ադրբեջանում, Հայաստանում իշխող Նիկոլ Փաշինյանի կլանը, ձերբակալված և մեկուսացված է պահում ազգային բարերար Սամվել Կարապետյանին։ Մարդիկ, որոնք ոչ միայն անհատականություններ են, այլև Սփյուռքի լայն շրջանակների ներուժը Հայաստանին կապող անձին։ Հայաստանի կառավարության կողմից Սամվել Կարապետյանին գերելու և մեկուսացնելու քայլը, հավասարազոր է ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանին գերելու և մեկուսացնելու քայլին՝ թուրքություն՝ դեմ մեր ազգային-պետական շահին ու Հայստանի գոյությանը։
Հայաստանում Սփյուռքի հետ կապված մի շարք կապեր խզվեցին դեևս 2018-ին, վերացվեց Սփյուռքի նախարարությունը, իսկ Հայոց բանակի բարձրաստիճան սպաների դեմ ծավալվեցին ուղղորդված քաղաքկան-քրեական հետապնդումներ, որոնք ուղեկցվեցին լայնամասշտաբ շոուներով ու ատելության քարոզով։
Այդ ամենը հանգեցրեց Բանակի մարտունակության անկմանն ու կուսակցականանցմանը։ Պարբերաբար հնչող անհիմն ու անպատասխանատու ռազմատենչ հայտարարություններն էլ, ազատեցին Ադրբեջանի ձեռքերը, սանձազերծեցին 2020-ի 44-օրյա պատերազմը, ինչն էլ բերեց 5000 անմեղ զոհերին, Արցախի կորստին ու հայաթափմանը։ Նույն պատճառով, 2022-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում կիրառեց արդեն Հայաստանի ողջ սահմանի երկայնքով և օկուպացրել Հայաստանին պատկանող հազարավոր հեկտարներ։
Մինչ այսօր էլ Հայաստանի բանակը, Նիկոլ Փաշինյանի կլանի վստահելի անդամ, ՔՊ-ական Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, գտնվում է կուսակցական տիրապետության տակ, կուսակցական բարքերը ներթափանցել են զորամասեր ու դիրքեր, հասել խրամաբջիջներին։ Ուստի մինչև այսօր էլ Հայոց բանակը նպաստում է ոչ թե Հայաստանի այլ Նիկոլ Փաշինյանի կուսակցական ամբողջականությանը։
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը հայտարարում է, որ քանի դեռ Հայաստանի Պաշտպանության նախարարությունը գտնվում է նշված կլանի ձեռքին, Հայաստանը կրկին ու կրկին գտնվելու է նոր պատերազմի և կորուստների նախաշեմին։
Սա նշանակում է, որ Հայաստանում օր առաջ պետք է զերծ մնալ Բանակի կուսակցական անցումից։ Պաշտպանության նախարարությունն ու վերնախավը, անմիջապես պետք է փոխվի և համալրվի փորձառու, մարտական ուղի անցած, պրոֆեսիոնալ սպաներով։
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունն իր զորակցությունն է հայտնում Սամվեն Կարապետյանին և նրա ընտանիքին, իսկ Հայսաստանի իրավապահ համակարգի և կառավարությանը կուչ անում․ սթափվե՛ք, ուշքի՛ եկեք, ձերծ մնացեք ազգամիջյան-կուսակցական բախումներ հրահրելուց, զբաղվե՛ք ազգային անվտանգության խնդիրներով, մարքրե՛ք բանակը դիլետանտներից, դասալիքներից ու կասակցականացումից։