Կառավարությունը հաստատեց ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված երկու նոր կարգ․ Մխիթար Հայրապետյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը «Պաշտպանական արդյունաբերության ոլորտի շարունակական ինստիտուցիոնալացում» վերտառությամբ տեղեկություն է հայտնել։

Նա գրել է, որ ռազմարդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված շարունակական քայլերի համատեքստում այսօր ՀՀ կառավարությունը հաստատել է երկու նոր` «Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության ապրանքի, դրա լրամասերի, բաղադրիչների, փորձանմուշների, հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունքների պետական փորձարկումների անցկացման» և «Ռազմական կարիքների համար հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների (R&D) իրականացման հայտերի ձևավորման, ֆինանսավորման և կատարման» կարգերը։

Մխիթարյանը մանրամասնել է․ «Այս կարգերով ոչ միայն ամրանում են երկու շատ կարևոր գործընթացների` պետական փորձարկումների անցկացման և R&D-ի ֆինանսավորման հիմքերը, հստակեցվում են պետական կառավարման համակարգի պատասխանատու մարմինների գործառույթները և գործընթացների ժամկետները, այլ նաև երկու կարգն էլ ունեն մշակութաստեղծ կարևորություն, մասնավորապես՝

R&D կարգով պաշտպանական նոր արտադրատեսակներ ստեղծելու գործընթացում առաջին անգամ ներմուծվում է տեխնոլոգիաների պատրաստիության մակարդակների (TRL) մեխանիզմը։ Նոր արտադրատեսակների ստեղծմանն ուղղված ֆինանսավորումը և արդյունքների տնօրինման գործընթացները զարգանալու են տեխնոլոգիական պատրաստիության մակարդակների բարձրացման տրամաբանությամբ։

Պետական գերատեսչությունների կողմից ռազմական նոր արտադրատեսակների փորձարկումների համար անհրաժեշտ գույք տրամադրելու բոլոր գործառույթները և ծախսերը դառնում են կանխատեսելի և հաշվարկելի՝ հիմք դնելով պետական փորձարկումների ճկուն և արագ ինստիտուտի կայացմանը»։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30