Պեսկովն ափսոսանք է հայտնել, որ Փաշինյանը չի մասնակցի Մինսկում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գագաթնաժողովին։

«Իհարկե, ցավալի է։ Բայց Հայաստանը դեռ ներկա կլինի տեսակոնֆերանսի միջոցով։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, կարևոր անդամ», — ասել է Կրեմլի ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Կրեմլը արձագանքել Փաշինյանի որոշմանը։

«Սա այն երկիրն է, որը, ի դեպ, մեծ դիվիդենտներ է ստանում իր ազգային տնտեսության համար ԵԱՏՄ-ին անդամակցությունից։ ԵԱՏՄ-ին անդամակցությունը վստահորեն ամեն տարի մի քանի տոկոս է ավելացնում Հայաստանի տնտեսության աճին», — ասել է Պեսկովը։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031