Skip to main content

Վրաստանի ներքին գործերի նախարար է նշանակվել Գելա Գելաձեն

Գելա Գելաձեն նշանակվել է Վրաստանի ներքին գործերի նախարար։ Այս մասին հայտնել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որի լեգիտիմությունը չեն ճանաչում ընդդիմությունը եւ վրաց հասարակության մի մասը։

Գելաձեն ղեկավար պաշտոններ է զբաղեցրել տարբեր գերատեսչություններում, այդ թվում՝ կրթության նախարարության, պաշտպանության նախարարության եւ պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալների:

Արեւմտյան երկրների պատժամիջոցների տակ գտնվող Վախթանգ Գոմելաուրին հայտարարել է իր հրաժարականի մասին այսօր առավոտյան՝ հայտնելով, որ ցանկանում է ավելի շատ ուշադրություն նվիրել ընտանիքին։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031