Ադրբեջանն Արցախում շարունակում է ոչնչացնել հուշարձաններ, խաչքարեր (լուսանկար)

Ադրբեջանն Արցախում շարունակում է ոչնչացնել հուշարձաններ, խաչքարեր։ Այս մասին տեղեկանում ենք Artsakh Monuments-ի տարածած հայտարարությունից։

«Բարբարոս Ադրբեջանի հակահայ, հակամշակույթ ավերիչ քաղաքականությունը անարգել շարունակվում է Արցախում։ Անխնա ոչնչացվում է, ամեն ինչ, ինչ հայկական է։

Քոչվորները ավերել են Մարտակերտի շրջանի Վանք գյուղի 1941-45թթ հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարն ու զոհված ազատամարտիների պատկերաքանդակներով հուշապատը»,-ասված է հայտարարության մեջ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031