Բաքուն պարբերաբար փորձում է իրավիճակը տանել նոր էսկալացիայի, Երևանը փորձում է դա թույլ չտալ. Վահագն Ալեքսանյան

Բաքուն պարբերաբար փորձում է իրավիճակը տանել դեպի նոր էսկալացիայի, իսկ հայկական կողմն ամեն անգամ փորձում է այդ նոր էսկալացիան թույլ չտալ: 

Խորհրդարանական ճեպազրույցում այս մասին ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի կրակոցներին:

«Բնականաբար, Բաքուն պարբերաբար փորձում է տանել իրավիճակը դեպի նոր էսկալացիայի, մենք էլ, բնականաբար, ամեն անգամ փորձում ենք այդ նոր էսկալացիան թույլ չտալ: Մենք հասկանում ենք, որ իրավիճակի լարումը կամ հնարավոր էսկալացիան կախված է ինչպես Բաքվի ցանկություններից, այնպես էլ մեր՝ այդ իրավիճակը կառավարելու ունակություններից»,-ասաց պատգամավորը:

Նա հավելեց՝ հայկական կողմն այս սկզբունքով է առաջնորդվում:

 «Եվ մենք միշտ պատրաստ ենք ու ամեն ինչ անում ենք՝ այդ պատասխանատվությունը կրելու և այնպես անելու, որ մեր հանրապետության վրա նոր պատերազմ հանկարծ չլինի»,-ասաց Ալեքսանյանը՝ անթույլատրելի համարելով սահմանային էսկալացիայի փորձերը:Ապրիլի 20-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը: Ապրիլի 13-ին  ևս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930