Բյուրականի աստղադիտարանը «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգություն 2» խորագրով միջազգային գիտաժողով կանցկացնի

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստում որոշեց 20 հազար դոլար հատկացնել «Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան» ՊՈԱԿ-ին՝ «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգություն 2» խորագրով միջազգային համաժողով կազմակերպելու նպատակով:

Հիմնավորման մեջ նշվում է, որ Բյուրականի աստղադիտարանը դրամաշնորհային հայտ է ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրերի (Participation Programme) 2024-2025 թթ. շրջափուլի համար և այդ գումարն արդեն ֆինանսների նախարարության գանձապետական հաշվին է փոխանցվել:

Այս որոշմամբ այդ 20 հազար դոլար գումարը կհատկացվի աստղադիտարանին:

Այս որոշման ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտները և ծախսերը կավելանան 7 մլն 693 հազար դրամով:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031