Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Սուրբ Աթոռի Կարդինալների Ժողովի դեկան Կարդինալ Ջովաննի Բատիստա Ռեին՝ Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ցավակցական հեռագրում նշված է.

«Ձերդ Վսեմություն,

Սրտի խորը կսկիծով ստացա Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի վախճանի գույժը: Իմ և Հայաստանի ժողովրդի անունից ընդունեք, խնդրեմ, մեր խորին ցավակցությունները:

Անգնահատելի է Նորին Սրբության ակնառու առաջնորդությունն ու ջանքերը՝ ի նպաստ խաղաղության հաստատման, համամարդկային արժեքների տարածման, ժողովուրդների միջև համերաշխության հաստատման, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության:

Ֆրանցիսկոս պապը բոլորիս հուշերում կմնա որպես գթասրտության և մարդասիրական գաղափարների առաջամարտիկ, ում մշտական ուշադրություն ներքո էր նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հարցը:

Խորապես կիսում ենք ողջ աշխարհի հավատացյալների վիշտը այս մեծ կորստի կապակցությամբ»:

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031