ԱԺ-ն արտահերթ նիստ է անում. ուղիղ

Երեւանում ապրիլի 22-ին ԱԺ-ը շարունակում է աշխատանքը։

Պատգամավորները երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Այս օրենսդրական նախաձեռնության շրջանակում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն առաջարկում են, մասնավորապես, հետաձգել անձնական եկամտի հարկային հայտարարագրերի ներկայացման ժամկետները։ Նրանք, ովքեր այս տարի են հայտարարագիր ներկայացնելու, մայիսի 1-ի փոխարեն կարող են ներկայացնել մինչեւ նոյեմբերի 1-ը։ Նրանք, ովքեր հաջորդ տարի են պատրաստվում անել դա, կարող են ներկայացնել մարտի 2-ից նոյեմբերի 1-ը, հետագա տարիների համար հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետ կսահմանվի մարտի 2-ից հուլիսի 1-ը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031