Սպառնո՞ւմ եք ինձ, գլուխներդ պատով եք տալիս բոլորդ. Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմադիրներին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ ապրիլի 21-ին, ԱԺ-ում հակադարձեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին, ով այսօր ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանին ասել էր՝ «գլուխդ պատով տվեցիր»։

«Պարո՛ն Մանուկյան, գլուխդ պատով տվել ես դու, լսի՛, եթե ձեր ամեն սուտ խոսելու ժամանակ ասեի՝ «գլուխդ պատով տված» նախադասությունը, գլուխ չէր մնա: Գալիս խոսում ես, ասում ես՝ ներողություն չեք ուզում խնդրեք, բայց ասել եմ, որ դուք շատ բաների չեմպիոն եք, նաև վիրավորանքների և իրավիճակը լարելու չեմպիոն եք: Ելույթ ես ունենում, մարդը արձագանքում է, ասում ես՝ գլուխդ պատով ես տվել դու: Ես էլ ասում եմ՝ գլուխդ պատով տվել ես դու»,- հայտարարեց Սիմոնյանը։

Գեղամ Մանուկյանը տեղից ռեպլիկ արեց, Սիմոնյանն էլ ասաց՝ «սպառնո՞ւմ եք ինձ»։

Ընդդիմադիր պատգամավորներից մեկն արձագանքեց՝ «հա», Ալեն Սիմոնյանն էլ պատասխանեց՝ «Էդ ո՞վ ասեց՝ հա: Գլուխներդ պատով եք տալիս բոլորդ, ով կարա իրեն թույլ տա սպառնալ»:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930