«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը նոր փնտրվող լոգիստիկ ճանապարհների մաս դառնալու մասին է. Միրզոյան

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը նոր փնտրվող լոգիստիկ ճանապարհների մաս դառնալու մասին է։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Բազմաթիվ փորձագետներ կան, որոնք պնդում են՝ «Խաղաղության խաչմերուկ»-ը միջին միջանցքի ճյուղ է»,- ասել է նա։

Միրզոյանի խոսքով՝ Հայաստանի ներկայացրած այս նախագիծը հիանալի կերպով տեղավորվում է այդ կոնցեպտների մեջ։

«Հանրահայտ է, որ մենք շատ կառուցողական ու պրակտիկ առաջարկ ենք արել, փոխադարձաբար ընդունելի առաջարկ ենք արել Ադրբեջանին․ եթե պաշտոնական դրական պատասխան լինի, կարող ենք անմիջապես ձեռնամուխ լինել ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, միջին միջանցքին՝ նույնիսկ չզուգակցելով գործընթացը խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ»,- հավելել է Արարատ Միրզոյանը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930