Փարաքար խոշորացված համայնքում այսօր՝ ապրիլի 16-ին, նորընտիր ավագանու անդրանիկ նիստում «Միասնություն» դաշինքի ցուցակը գլխավորող Վալոդյա Գրիգորյանն օրենքի ուժով դարձավ համայնքի ղեկավար:
Նշվեց, որ նա լիազորությունները կստանձնի աշխատանքային երրորդ օրը՝ ապրիլի 19-ին:
ՔՊ խմբակցության անամները չմասնակցեցին նիստին:
Նշենք, որ մարտի 30-ին կայացած Փարաքարի ավագանու ընտրություններում ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — -7 մանդատ, ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը:
2. «Միասնություն» կուսակցությունների դաշինք — 12 մանդատ, ցուցակը գլխավորում է Վալոդյա Գրիգորյանը:
3. «Ազգային առաջընթաց» կուսակցություն — 2 մանդատ, ցուցակը գլխավորում է Դավիթ Մինասյանը:
Ըստ էության, «Միասնությունը» ստացել է 50 տոկոսից ավելի քվե եւ նա համայնքի ղեկավար է դառնում օրևենքի ուժով: