Skip to main content

Իմ կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է Անկախության հռչակագրին հղում լինի, բայց որոշողը ժողովուրդն է․ Փաշինյան

«Իմ կարծիքով՝ նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, բայց որոշողը ժողովուրդն է»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց, որ նախորդ տարի Անկախության հռչակագրի մասին իր ուղերձում ասել էր՝ Անկախության հռչակագրի տեքստն այն մասին է, որ Հայաստանի անկախ հանրապետություն չի կարող լինել։ «Հետևաբար՝ իմ կարծիքն է, որ հղում չպետք է արվի հռչակագրին, բայց որոշողը ժողովուրդն է, բայց դա մեր քաղաքական որոշումն է»,- կրկնեց Փաշինյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի պահանջին, որ ՀՀ Սահմանադրությունը պետք է փոխվի, Փաշինյանը նշեց, որ նոր Սահմանադրության հարցն իրենց օրակարգում է եղել հեղափոխությունից հետո։ «Հիմնական խնդիրը, որ ես տեսնում եմ՝ ՀՀ իրավակարգի և ՀՀ քաղաքացիների միջև օրգանական կապի խզումն է։ Ես դա տեսնում եմ մեր ընկալումներում»,- հավելեց վարչապետը։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031