Տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման սկզբունքների հարցում հայկական կողմից որևէ մեղմացում չկա. վարչապետ

Տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման սկզբունքների հարցում հայկական կողմից որևէ մեղմացում չկա: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեղմացման մասին խոսք լինել չի կարող, որովհետև մենք մեր դիրքորոշումները «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ներկայացրել ենք, այդ թվում՝ այդ նպատակով, որ ամենատարբեր մեկնաբանություններ չլինեն։ Մենք այդ նախագծի շրջանակներում սկսել ենք աշխատանքները և շարունակելու ենք»,- ասաց վարչապետը:

Հենց «Խաղաղության խաչմերուկի» շրջանակում հայկական կողմը նշել է, որ պատրաստ է ընթացակարգերի պարզեցումների, սակայն 4 հիմնական սկզբունքների պահպանմամբ՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն և փոխադարձություն։

Նրա խոսքով՝ Հայաստանի կողմից ուղարկված գրավոր առաջարկին Ադրբեջանը գրավոր պատասխան դեռ չի տվել։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930