Թույլ չենք տա, որ ստեղ շենք սարքեն. Բաբկեն Թունյանը խոստացավ պատկան մարմինների հետ հանդիպում կազմակերպել

Ստացվում է, վարչապետի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել մեր խնդիրներով զբաղվելու ու մեր բնակիչներից որևիցե մեկը ներառված չէ այդ աշխատանքային խմբում. հիմա արդարացի հարց է հնչում՝ ինչի՞ մենք այնտեղ ներգրավված չենք, եթե դա չի արվում, նշանակում է՝ ծածկադմփոց ստեղծված հանձնաժողով է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, դիմելով ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանին, նշեց Անսաստաս Միկոյան 64 հասցեում նորակառույցների բնակիչներից մեկը:

Նշենք, որ Անաստաս Միկոյան 64 հասցեի 6 շենքերի բնակիչներն այսօր վաղ առավոտից փակել են Անաստաս Միկոյան փողոցը/Եղվարդի խճուղին՝ բողոքի և անհամաձայնության ձայն բարձրացնելու իրենց հետ տեղի ունեցող ապօրինությունների, անարդարությունների, կառուցապատող-բանկ-քաղաքապետարան-դատարան հանցավոր սխեմաների, կոռուպցիայի, ամենաթողության և պետության՝ սեփական քաղաքացիների հանդեպ անտարբերության վերաբերյալ:

Մեկ այլ բնակիչ էլ հավելեց. «Մենք փորձել ենք սկզբում հանդիպում կազմակերպել նույն Տիգրան Ավինյանի հետ, չէ չի ստացվում որևէ կերպ: Մենք փորձել ենք տարբեր օղակների հետ՝ դատախազություն, քննչական: Բոլոր տեղերում որտեղ որ դիմում ենք, նույնիսկ ամենաանհեթեթ պատասխանը տևում է մինիմում 4-5 ամիս: Այդ ընթացքում կառուցապատողը ճանաչվեց սնանկ, դրանից հետո ինքը փորձում է անօրինական գործարքներ կնքել հողի հետ կապված, ու այդպես լիքը հարցեր:

Բաբկեն Թունյանը, ով եւս այդ շենքերում բնակարան է վերցրել եւ մասնակցում է ակցիային, ասաց. «Մեր ուզածն էն է, որ մեր պահանջները բավարարվեն, այստեղ անօրինական շենք չսարքեն, մեր սեփականության իրավունքը տան մեզ առանց պայմանների: Ուրեմն պիտի ամեն ինչ անենք, որ այստեղ շենք չսարքեն, այդպես էլ կանենք»:

Մեկ այլ բնակիչ էլ նշեց, որ կառուցապատողը խուլիգանական պահվածք է դրսեւորել եւ մտածել, որ ամբողջ բնակելի թաղամասից կարելի է 4000 քառակուսի մետր հող ուղղակի զավթել։

«Իրենք ավարտական ակտից հետո հողն առանձնացրել են: Եթե ինքը հողը առանձնացներ, նախագծից շեղումների պատճառաբանությամբ ավարտական ակտը չէր ստանա, իսկ հիմա մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ մենք շահագործման թույլտվություն չենք ստանալու այդ նույն պատճառաբանությամբ, որովհետև նույն կառավարության 596 որոշումը հստակ սահմանում է այն բոլոր պայմանները, որի պարագայում տրվում է ավարտական ակտ և շահագործման թույլտվություն։ Հիմա մենք չունենք շահագործման թույլտվություն ու այս պայմաններում քանի դեռ այդ հողամասը չի վերադարձվել իր նախկին տեսքի, նախագծով նախատեսված տեսքին, մենք շահագործման թույլատվություն ստանալու իրավական որևէ հիմք չունենք։

Բաբկեն Թունյանը խոստացավ այսօր օրվա ընթացքում ճշտել ինչ հնարավոր է ու կփորձի պետական կառույցների հետ հանդիպում կազմակերպել եւ պահանջները ներկայացնել:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930