Ավարտվել է Իրան-ԱՄՆ բանակցությունների առաջին փուլը

Մուսկատում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների առաջին փուլը, հայտնում է Tasnim գործակալությունը։

Ավելի վաղ Իրան-ԱՄՆ բանակցային թիմի անդամը հայտարարել էր, որ բանակցություններում մթնոլորտը «դրական է»:

Այսօր Օմանի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ են անցկացվել Իրանի և ԱՄՆ-ի միջև։ Այս անուղղակի բանակցությունները միջնորդել է Օմանի արտգործնախարար Բադր ալ Բուսաիդը։

Իրանական կողմը հայտարարել է, որ այս անուղղակի բանակցությունները վերաբերում են բացառապես միջուկային խնդիրներին։ Թեհրանը բազմիցս ընդգծել է, որ չի ընդունի այդ բանակցություններում սպառնալիքները և կքննարկի միջուկային հարցը միայն փոխշահավետ բանակցությունների հիման վրա։

Իրանը հայտարարել է, որ Թեհրանի բանակցությունների տրամաբանությունը պատժամիջոցների չեղարկման դիմաց վստահության ձևավորումն է:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930