Խոշոր հրդեհ, Սարի թաղում տուն է այրվել, ժամանել է հրշեջների 5 մարտական հաշվարկ․ Shamshyan

Այսօր՝ ապրիլի 12-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարի թաղի 5-րդ փողոցի 13/1 տանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից՝ թիվ 3-րդ, ապա 2-րդ և 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից թվով 5 մարտական հաշվարկ:

Ժամանել է նաև հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:
Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության թիվ 1 կանչ:

Պարեկները սահմանազատել են տարածքը, հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են տան սեփականատերն ու քաղաքացիները:

Դեպքի վայր է ժամանել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930