Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը. ԱԳՆ-ն՝ ՀՀ-Ադրբեջան կարգավորման մասին

Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը և պատրաստ է հնարավոր գաղափարների քննարկմանը կառուցողական մոտեցմամբ։

Այս մասին «Լուրեր»-ին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորմանն ուղղված վրացական կողմի առաջարկին:

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ վրացի գործընկերները Երևանին և Բաքվին վստահության ձևավորմանն ուղղված մի քանի նախաձեռնություններ են առաջարկել, ինչին Ադրբեջանը դրական է արձագանքում և հայկական կողմի դիրքորոշմանն է սպասում։ Այն հարցին,թե կոնկրետ ինչ նախաձեռնությունների մասին է խոսքը և որն է հայկական կողմի պատասխանը, Բադալյանը պատասխանել է.

«Վրացական կողմը պարբերաբար հանդես է գալիս համագործակցության եզրեր գտնելուն միտված գաղափարներով։ Հայաստանը բարձր է գնահատում վրացական կողմի ջանքերը և պատրաստ է հնարավոր գաղափարների քննարկմանը կառուցողական մոտեցմամբ։ Կոնկրետ նախաձեռնությունների վերաբերյալ պայմանավորվածությունների առկայության պարագայում կտեղեկացնենք»։

Ավելի վաղ Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը միշտ կարող են օգտագործել Վրաստանը իբրև երկխոսության հարթակ:

Լրահոս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացման գործողություններին, բայց նաև չի աջակցում տարածաշրջանի երկրների նկատմամբ Իրանի պատասխան դիրքորոշմանը։ Այս մասին նա ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Էրդողանը նաև հայտարարել է, որ «եթե Իսրայելի կողմից Գազայում և այլուր օրենքի նկատմամբ անտեսումը չդադարեցվի, տարածաշրջանը կշարունակի խաղաղության կարիք ունենալ»։

UFC-ի կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը մանրամասնել է, թե ինչու է խափանվել թեթև քաշային կարգի գործող տիտղոսակիր, Իլիա Թոփուրիայի հետ նախատեսված իր մենամարտը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թոփուրիան կգլխավորի Սպիտակ տանը կայանալիք UFC-ի մրցաշարը, որտեղ ուժերը կչափի Ջասթին Գեյջիի հետ։ «Ես հոգնել եմ Թոփուրիայի և նրա թիմի հորինված պատմություններից։ Ինձ զանգահարեցին և մենամարտ առաջարկեցին Սպիտակ տանը։ Ես համաձայնեցի։ Հաջորդ օրն ինձ տեղեկացրին, որ նա անիրատեսական հոնորար է պահանջել։ UFC-ն մերժեց պայմանները, և նա հրաժարվեց մենամարտից։ Այսքանը, ուրիշ ոչինչ։ Նույնիսկ նրա մենեջերն է դա հաստատել։ Իլիա՛, հերիք է շատախոսես։ Ամեն հարցազրույցում դու մի նոր պատմություն ես պատմում։ Դու ես հրաժարվել մենամարտից, և դու դա շատ լավ գիտես»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մախաչևը։ Հիշեցնենք, որ Իսլամ Մախաչևն MMA-ում անցկացրել է 29 մենամարտ և տարել 28 հաղթանակ։ Իլիա Թոփուրիայի ակտիվում գրանցված է 17 հաղթանակ՝ անցկացրած նույնքան մենամարտերում։

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  

- Այս թեմայով -